Հայերենում մի կարևոր բառ կա` եղծել։ Հոմանիշները` փչացնել, աղավաղել, քանդել, աղարտել, պղծել, նաև՝ հերքել։
Աշակերտիս հետ փորձում ենք յուրացնել այս դժվար հիշվող, քիչ գործածական բառը։
Տերյանն իր հայտնի բանաստեղծության մեջ ասում է` քո պատկերը անեղծ կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր։ Այսինքն` քո անունը կպահեմ այնպես, ինչպես կա, ինչպես որ տրվել էր ինձ։
Բանաստեղծությունը նաև երգ է դարձել ու հայտնի, շատ հաճախ հնչող երգերից է։
Ինչքան պիտանի բառ է, արժանի կիրառվելու, և ինչքան կարևոր է` եթե քեզ արժեքավոր ինչ-որ բան է տրվել, կարողանաս անեղծ պահել` առանց աղավաղումների, փչացնելու։ Ու առանց քրքրելու, բզկտելու պահպանես քո բաժին լավագույնը` բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով։
Ժաննա Հայրապետյան